Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Քրուիֆը մեկնաբանել է թիմի՝ վերջին տարիներին ցուցադած խաղը: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը: Հանրահայտ հոլանդացին մարզասերների ուշադրությունը հրավիրել է «Բարսա»-ի խաղացողների՝ առանց գնդակի կատարվող գործողությունների վրա:
«Եթե ցանկանում եք հասկանալ «Բարսելոնա»-ի խաղը, պետք է հետևեք թիմի՝ առանց գնդակի կատարվող գործողություններին: Նրանք անընդհատ պրեսինգի են ենթարկում մրցակցին, անգամ դարպասապահին: Ֆուտբոլում ամենից դժվարը տարրական գործողություններն են: «Բարսելոնա»-ն կարողանում է դրանք կատարել և հենց դրանով է տարբերվում այլ թիմերից»,- հայտարարել է Քրուիֆը:









































