Կատալոնական «Բորսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին El Mundo Deportivo-ին տված հարցազրույցում ամփոփել է 2012թ.: Հարձակվողը, ով ներկայումս իր արձակուրդն է վայելում հայրենի Ռոսարիոյում, 2013թ. ցանկանում է առողջություն և տիտղոսներ ունենալ.
«Մաղթում եմ, որ մեր գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան արագորեն վերականգնվի վիրահատությունից: Բոլորին եմ առողջություն մաղթում: Դա ամենակարևորն է:
Շատ ուրախ եմ, որ կարողացա ռեկորդներ սահմանել, բայց ավելի ուրախ կլինեի, եթե դառնայինք Լա Լիգայի ու Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության հաղթող: Հաճելի է, երբ անհատական հաջողություններ ես գրանցում, բայց ինձ համար թիմային հաջողությունն առաջնային է:
Երազանքս մարզական կարիերաս «Բարսելոնա»-ում ավարտելն է: Այդ իսկ պատճառով նոր համաձայնագիր ստորագրեցի»,- հայտարարել է Մեսսին:










































