Անցած կիրակի Ռիհանան որոշել է ընթրել իտալական Սանտա Մոնիկա ռեստորանում: Իտալական մաֆիան նույնքան հայտնի է, որքան պիցան, հավանաբար այդ պատճառով էլ աստղը որոշել է ռեստորան ժամանել համապատասխան ոճով հագնված: Այլ կերպ ինչպես բացատրել նման սադրիչ պայուսակի ընտրությունը, գրում է Spletnik.ru-ն:
Կիրակի օրը Սանտա Մոնիկա ժամանելով՝ Ռիհանան, ինչպես միշտ, ցուցադրել է անթերի կազմվածքը: Նրա հագին տրիկոտաժի կարմիր միդի կիսաշրջազգեստ, սև վերնաշապիկ և New Balance-ի կոշիկներ են եղել:
Սակայն կերպարի գլխավոր տարրերը աքսեսուարներն են եղել: Ռիհաննան երկու պայուսակ է իր հետ վերցրել, երկուսն էլ՝ զենքի թեմայով:

\












































