«Բոտաֆոգո»-ի կիսապաշտպան Կլարենս Սեդորֆը մեկնաբանել է «Միլան» վերադառնալու մասին լուրերը:
«Ես չեմ պատրաստվում վերադառնալ Իտալիա ու նորից խաղալ «Միլան»-ի կազմում: Եթե անկեղծ լինենք, ես չեմ զղջացել, որ տեղափոխվել եմ Բրազիլիա», – խաղացողի խոսքերն է մեջբերում TMW-ն՝ հղում կատարելով La Gazzetta dello sport-ին:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանից հետո հոլանդացին լքեց «Միլան»-ը: Սեդորֆը իր կարիերայի ընթացքում հասցրել է խաղալ «Այաքս»-ի, «Ռեալ»-ի, «Միլան»-ի ու «Սամպդորիա»-ի կազմում:





































