Գերմանացի 3 ֆոտոլրագրողները, ովքեր ձերբակալվել էին Թուրքիայի հարավ-արևելքում ցույցերի լուսաբանման ընթացքում, երկուշաբթի առավոտյան ազատ են արձակվել: Նրանց արտաքսման հարցը կվճռվի ավելի ուշ:
«Կալանքի տակ 30 ժամ անցկացնելուց հետո մեզ ազատ են արձակել: Դատախազն այսօր կորոշի մեր արտաքսման հարցը»,- Twitter-ում հայտնել է թղթակիցներից մեկը՝ Քրիստիան Գրոդոցկին:
Ոստիկանությունը ձերբակալել էր Գրոդոցկիին և նրա երկու գործընկերներ Բյորն Կիցմանին ու Մարտին Նոյգեբաուերին շաբաթ օրը Դիարբեքիրում, որտեղ նրանք նկարահանում էին քուրդ բնակչության բողոքի ակցիաները: Bild-ի տվյալներով՝ լրագրողներին մեղադրել են լրտեսման ու սադրանքներ հրահրելու համար:








































