Իսպանական հեղինակավոր Marca-ն քվեարկություն է անցկացրել՝ պարզելու համար՝ ով է Մադրիդի «Ռեալ»-ի կազմում առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստը:
Ամենաշատ ձայները հավաքել են Իկեր Կասիլյասը, Սերխիո Ռամոսն ու Քրիշտիանու Ռոնալդուն:
Երկրպագուները 6900 ձայն են տվել Կասիլյասին ու Ռամոսին, 6600՝ Ռոնալդուին:
Խաբի Ալոնսոն, Խոսե Կալյեխոնը, Մեսութ Օզիլն ու Բենզեման 6000 ձայնից պակաս են հավաքել:









































