Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հետաքրքրված չէ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Տեղեկությունների համաձայն` գերմանական գրանդի մարզչական շտաբը իմաստ չի տեսնում կիսապաշտպանության գծի ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման մեջ:
Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Բավարիա»-ն պատրաստ է 30 մլն ֆունտ առաջարկել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Օզիլն, ով վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել մինչև տարեվերջ, դժգոհ է «Արսենալ»-ում իր գործերի ընթացքից:









































