Բրիտանիայի խորհրդարանում կանցկացվի քվեարկություն Պաղեստինն անկախ պետություն ճանաչելու մասին բանաձևի հարցով: Սպասվում է, որ այն կընդունվի: Այս մասին հայտնում է TASS-ը:
Նախարարների կաբինետին ուղղված առաջարկի ձև ունեցող փաստաթուղթը պարտադիր բնույթ չի կրի, դրա ընդունումը չի բերի պաղեստինյան պետականության նկատմամբ բրիտանական պաշտոնական դիրքորոշման փոփոխության:
Այնուամենայնիվ, Համայնքների պալատի կողմից բանաձևի ընդունումը կդիտարկվի որպես կարևոր խորհրդանշական ժեստ նաև այն պատճառով, որովհետև բրիտանական սահմանադրական համակարգում խորհրդարանը դիտարկվում է որպես ինքնիշխանության կրող:
Բանաձևն առաջարկել են իշխող կոալիցիայի անդամ պահպանողականների և լիբերալ դեմոկրատների կուսակցությունների, ինչպես նաև ընդդիմադիր լեյբորիստների կուսակցությունների պատգամավորները:








































