WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (41-4), ով սեպտեմբերի 27-ին է պաշտպանել տիտղոսը, հայտարարել է Ջորջ Գրոուվզի և Միկել Կասլերի դեմ մենամարտելու ցանկության մասին:
Արթուրը չի ցանկանում հանդիպումներ անցկացնել Անդրե Ուորդի կամ Անդրե Դիրելի հետ, քանի որ նրանց դեմ մենամարտերում գումար վաստակելու հնարավորությունն ավելի քիչ է:
«Պատրաստ եմ մենամարտել բոլոր ցանկացողների հետ: Խոսքս հատկապես վերաբերվում է Գրոուվզին և Կեսլերին: ԱՄՆ-ում մենամարտ անցկացնելու մտքին այնքան մեծ տեղ չեմ տալիս: Ինձ համար ավելի կարևոր է մենամարտեր անցկացնել Եվրոպայում: Եթե ցանկանում են, ամերիկացիները կարող են այցելել մեզ: Չեմպիոնները մենք ենք»,- Boxing Scene-ը մեջբերում է բռնցքամարտիկի խոսքերը:







































