Կանադայում որսորդը՝ փորձելով փրկել իր «գործընկերոջը» գրիզլի արջի հարձակումից, ծանր վիրավորել է նրան: Այս մասին հաղորդում է CBC հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել Ֆերնի քաղաքի մերձակայքում: 56-ամյա որսորդը վիրավորվել է արջի հարձակումից և ստացել հրազենային վիրավորում՝ «գործընկերոջ» կրակոցից:
Տղամարդուն դեպքի վայրից տարհանել են ուղղաթիռով:
Հաղորդվում է, որ կրակող որսորդին հաջողվել է սպանել արջին, իսկ ինքն անձամբ չի տուժել:











































