10 տարին հավերժություն է սմարթֆոնների և ընդհանուր առմամբ՝ տեխնոլոգիաների աշխարհում:
ilenta.com-ը ներկայացնում է հայտնի սմարթֆոնները, որոնք հայտնի են եղել 10 տարի առաջ:
Դեռ 2004-ին չկային Android ու iOS հարթակները, որոնք հիմա գերիշխող են սմարթֆոնների շուկայում: Այդուհանդերձ, Microsoft-ը Windows Mobile-ի շնորհիվ կարևոր խաղացող էր սմարթֆոնների շուկայում՝ Palm-ի, BlackBerry-ի և իհարկե Nokia-ի (նրա Symbian-ով) հետ միասին:
BenQ P50

2004թ. առաջին կեսին թողարկված P50-ը այն քիչ BenQ սմարթֆոններից է, որոնք թողարկվել են Windows-ի բազայի վրա:
BlackBerry 7730/7750/7780

77xx շարքը ներառում է BlackBerry-ի առաջին սմարթֆոնները, որոնք ունեին գունավոր դիսփլեյ (3 դյույմ, 240 х 240 պիքսել):
HP IPAQ h6300 շարքը


2002-ին, երբ HP-ն գնեց Compaq-ը, դրա հետ միասին գնեց նաև IPAQ բրենդը: 2004թ. HP IPAQ h6300 շարքն աշխատում էր Windows Mobile 2003-ի ղեկավարամբ՝ Pocket PC Phone Edition-ի համար և ուներ h6310, h6315, h6320, h6325, h6340, h6345, h6360 ու h6365 մոդելները:
HTC Typhoon

HTC Typhoon-ը երբեք չի վաճառվել այդ անվանումով: Կախված շուկայից՝ հեռախոսը կոչվում էր T-Mobile SDA, I-MATE SP3, Orange SPV C500, Qtek 8010, Audiovox SMT5600 կամ Dopod 565: Աշխատում էր Windows Mobile 2003 SE-ի ղեկավարմամբ:
Motorola A1000

Ստեղծվել է 2004-ին, A1000-ը Motorola ընկերության առաջին հեռախոսն էր, որն ուներ 3G (UMTS) կապ:
Nokia 6630

2004-ը լավ տարի էր Nokia-ի ու նրա 6630 հեռախոսի համար, որն այդ ժամանակի ամենալավ սմարթֆոններից էր: Nokia 6630-ը ամենաառաջին 3G հեռախոսներից էր:
Nokia 9500 կոմունիկատոր


9500-ը Nokia-ի չորրոդ սմարթֆոնն է լեգենդար կոմունիկատորների շարքից՝ 9000, 9110 ու 9210 մոդելներից հետո:
Palm Treo 650

Treo 650-ն Palm-ի ամենահաջող սմարթֆոններից էր 2000-ականների կեսին: Սարքն աշխատել է Palm OS-ի հիման վրա։
Sony Ericsson P910

Sony Ericsson-ը երկար տարիներ թողարկել է մի քանի Symbian UIQ սմարթֆոն, P910-ը դրանց թվում էր:
Samsung i700











































