Վրաստանի խորհրդարանի քննարկմանը ներկայացված օրինագծի համաձայն՝ Հետախուզական ծառայությունը նախագահի վերահսկողությունից կանցնի կառավարության վերահսկողության տակ:
Նախաձեռնության համաձայն՝ երկրի Հետախուզական և Հակահետախուզական ծառայությունները կենթարկվեն կառավարությանը և Անվտանգության խորհրդին, իսկ դրանց ղեկավարներին կնշանակի և պաշտոնից կազատի վարչապետը:
Խորհրդարանի անդամ Իրինա Իմերլիշվիլիի նախաձեռնած օրենսդրական փաթեթը նախատեսում է փոփոխություններ կատարել վեց տարբեր օրենքներում:











































