Միկկի Ռուրկի երկրպագուհիները կարող են հանգիստ շունչ քաշել. դերասանն իր կողմնորոշումը չի փոխել և նախկինի պես հավատարիմ է իր ընկերուհուն՝ Անաստասիա Մակարենկոյին: Գեյ-ակումբներում անցկացրած երեկոները Միկկի Ռուրկի նոր դերի նախապատրաստական մասն են կազմում: Իհարկե, դերասանը ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց համար նախատեսված հաստատություններում մենակ չի հանգստացել: Նրան ընկերակցել է հայտնի ռեգբիստ Գարետ Թոմասը, ով բացահայտ միասեռական է: Ռուրկը նախապատրաստվում է նկարահանվել հենց նրա մասին պատմող կենսագրական ֆիլմում:
Գարետ Թոմասը կարողացել է հայտարարել իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: Հայտնի մարդկանցից քչերը կարող են դա անել:
Այժմ Գարետն աշխատում է Միկկի հետ և պատրաստում է նրան այդ դերին: «Միկկին Լոնդոնում էր, և ես որոշեցի նրան գեյ-ակումբ տանել, որպեսզի նրան պարզ դառնա, թե ինչպես են ապրում և հանգստանում լոնդոնյան գեյերը, սակայն մենք երկուսս էլ չէինք ցանկանում, որ Միկկիին բռնացնեն այնտեղ»,- ծիծաղում է Գարետը:







































