Wednesday, 17 06 2026
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ

«Շեքսպիրյան տեսարան՝ շարժում են հռչակում նրանք, ովքեր Մարտի 1-ին բարիկադների տարբեր կողմերում էին»

Շեքսպիրյան տեսարան՝ շարժում են հռչակում նրանք, ովքեր Մարտի 1-ին բարիկադների տարբեր կողմերում էին և առանցքային դերակատարություն էին ստանձնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Քաղաքագետների միության ղեկավար, քաղաքական վերլուծաբան Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ազատության հրապարակում եռյակի հանրահավաքին:

Նա նշեց, որ մնում է այն կարծիքին, թե հանրահավաքի օրը՝ հոկտեմբերի 10-ը, պատահաբար չէր ընտրված: «Դա ընդդիմություն-իշխանություն փոխհամաձայնության արդյունքն էր՝ թերևս խնամի Հովիկի միջոցով, որովհետև այդ 12 կետերից մեկն էլ եղել է մաքսակետի բացառման հարցը, և այդ օրն էր հանրահավաքը: Իշխանությունը չէր խոչընդոտում առանձնապես ընդդիմության մարզային այցերին:

Իշխանությունը մեծ փորձ ունի կոշտ խոսելու իր անառակ զավակ Գագիկ Ծառուկյանի մասին, նա իշխանությանը մաս է կազմում, այսօր էլ Անվտանգության խորհրդի կազմում է և իշխող վերնախավի առանցքային դեմքերից մեկը: Անշուշտ, այդ հանրահավաքի օրվա որոշումը պատահականություն չէր, զուգադիպություն չէր, նպատակ ուներ նաև Նազարբաևին ինչ-ինչ բաներ հասկացնելու, թե՝ ընդդիմությունը դեմ է, և այդ հողի վրա արդեն իսկ ալիք է բարձրացնում Երևանում»,- նշեց Հմայակ Հովհաննիսյանը:

Վերջինս անթույլատրելի էր համարում ՀԱԿԿ-ԲՀԿ համագործակցությունն այն դեպքում, երբ փակված չէ Մարտի 1-ի արյունոտ էջը: «Եթե դու չես հասել այն խնդրի լուծմանը, որը պարտավոր էիր անել, որովհետև դու այդ արյան համար պատասխանատու ես, պարտավոր ես այդ արյան հատուցման հարցում պահանջատեր լինել, քո այդ առաքելությունը չկատարած գալիս ես, նոր շարժում հայտարարում: Բա այդ մարդը, որը քո հետևից է գնում, ի՞նչ սրտով պետք է գնա, եթե այնտեղ արյուն կա: Սա իրենց պարտականությունն էր: Մեկուկես տարի խորհրդարանում են, իրենք այդ հարցը պետք է լուծեին: 12 պահանջների մեջ կա՞ այդ կետը, իսկ արյունը կարելի՞ է մոռանալ, ես այդ արյունը չեմ մոռանա»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ ընդամենը 6 տարի առաջ Մարտի 1-ին 10 տղա զոհվեցին, և այս մեկուկես տարիների ընթացքում ՀԱԿԿ-ի համար առաջին սուրբ պարտականությունն էր հասնել նրան, որպեսզի ԱԺ-ում ստեղծվի հանձնաժողով, որն օժտված լինի այնպիսի հնարավորություններով, որոնք կապահովեն շուտափույթ բացահայտումն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելը:

«Նրանք իրավունք չունեին նոր շարժում սկսել՝ մինչև այդ խնդիրը չլուծվեր. եթե նոր շարժում են հռչակել, չեն կարողանալու ապահովագրել այդ զանգվածին, և այդ առումով խնամի Հովիկը ճիշտ է, երբ հիշատակում է Մարտի 1-ը՝ դա լեզվի սայթաքում չէր:

Այս շարժումը սկսում են այն մարդիկ, որոնք Մարտի 1-ին բարիկադների տարբեր կողմերում էին ու առանցքային դերակատարություն էին ստանձնել և չցանկացան պաշտպանել իրենց կողմնակիցներին կամ սանձել իրենց հրոսակախմբերին»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ ցավ է ապրում, երբ մեզանում բարոյական չափանիշներն այդքան խորը անկում են ապրել:

 

Հմայակ Հովհաննիսյանը հետ զրույցն ամբողջության՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում