Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Ռիո Ֆերդինանդը չի պատրաստվում ավարտել կարիերան: Այս մասին Ռիոն հայտնել է The Guardian-ին:
«Անգամ չեմ հասկանում՝ որտեղից են այդ խոսակցությունները: Ես ցանկանում եմ շարունակել մրցելույթներս: Բացի այդ, ես խաղում եմ աշխարհի լավագույն թիմերից մեկում: Եվ ընդհանրապես, ինձ հետաքրքիր է՝ մեզնից ո´վ է ավելի շուտ հեռանալու ֆուտբոլից՝ ե՞ս, թե՞ Ալեքս Ֆերգյուսոնը»,- ասել է Ֆերդինանդը:






































