Twitter սոցցանցի գլխավոր տնօրեն Դիք Կոստոլոն հայտարարել է, որ ինքն ու իր աշխատակիցները սպառնալիքներ են ստացել ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումից, հայտնում է The New York Post-ը:
Սպառնալիքները սկսել են տեղալ այն բանից հետո, երբ ընկերությունը որոշել է արգելափակել զինյալների օգտահաշիվները, որոնք սոցցանցի միջոցով կապ են հաստատել մարդկանց հետ:
«Դա հակասում է մեր կաննոներին: Դա հակաօրինական է բազմաթիվ երկրներում, որտեղ մենք աշխատում ենք։ Նրանք մեր ցանցն օգտագործում են կազմակերպությունը առաջ տանելու համար, ու երբ մենք գտնում ենք նրանց օգտահաշիվները, ակտիվորեն արգելափկում ենք դրանք», – ասել է Կոստոլոն:








































