Կալիֆոռնիայում կալանավորվել է տղամարդը, որը կասկածվում է 150 տուն հրդեհելու մեջ, հայտնում է ABC News-ը:
Ոստիկանության տեղեկություններով՝ 24-ամյա Մարշալը կալանավորվել է ու տեղափոխվել տեղի բանտ:
Խոշոր հրդեհը տեղի էր ունեցել սեպտեմբերի 15-ին Կալիֆոռնիայի հյուսիսում: Դրա հետևանքով այրվել էր 150 տուն ու ձեռնարկություն:
Ներկայում տուժած տարածքը վերականգնվում է:
Նշվում է, որ, չնայած Մարշալի կալանավորմանը, հրդեհի գործով հետաքննությունը շարունակվում է:

![]()












































