Ինչպես գիտեք, «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Հայաստան – Սերբիա խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Մեր ընտրանու միակ գոլը 73-րդ րոպեին խփել է կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
Այսպիսով` 29-ամյա պաշտպանը 5-րդ գոլն է խփել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Արզումանյանն ազգային թիմի կազմում 66 հանդիպման է մասնակցել:
Ավելի վաղ նա գրավել է Ղազախստանի (2:1, 2007թ.), Պորտուգալիայի (1:1, 2007թ.), Կիպրոսի (1:3, 2003թ.) և Իսպանիայի (1:2, 2009թ.) հավաքականի դարպասը:








































