Շատերի համար նվերների վերանվիրումը ստոր և ոչ պատվաբեր արարք է: Շատերն ամոթխած դեմքով վերանվիրում են այն նվերները, որոնք իրենց հարկավոր չեն: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նվերի վերանվիրումը հնարավոր է վիրավորի միայն այն մարդուն, ով ընտրել և նվիրել է այդ իրը: Իրականում նվերների վերանվիրումը պետք է քաջալերվի, և մարդիկ պետք է դադարեն մեղքի զգացում ունենալ այդ երևույթի համար:
Բիզնեսի լոնդոնյան դպրոցի մասնագետները հայտնաբերել են, որ նվիրողին ի սկզբանե հուզում է այն հանգամանքը, թե արդյոք իր նվերը պիտանի լինելո՞ւ է այն մարդուն, ում նվիրում է: Դա ավելի լավ է և ոչ այնքան վիրավորական: Վերջերս իրականացված հետազոտության արդյունքում՝ Ամանորին մարդկանց մեկ չորրորդը իր ստացած ոչ պիտանի նվերները նվիրում է ուրիշներին:





































