Հայաստան – Սերբիա (1:1) խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը մամլո ասուլիսում նշել է.
«Սա ֆիասկո չեմ համարում: Հայաստանի հավաքականը լավ էր պաշտպանվում, իսկ մենք չցուցադրեցինք մեր լավագույն խաղը: Խաղից առաջ այս արդյունքը չէի ընդունի, բայց հաշվի առնելով, որ մրցակիցը կարող էր երկրորդ գոլը խփել, բավարարված եմ:
Կարծում եմ` Հայաստանի հավաքականը խմբից դուրս գալու հնարավորություն ունի: Բոլոր թիմերը լուրջ խնդիրներ են ունենալու Երևանում: Եթե պարտվեինք, ավելի կոշտ բառերով կարտահայտվեի, բայց գոհ եմ, որ հեռանում ենք 1 միավորով»,- հայտարարել է Ադվոկատը:










































