Monday, 08 06 2026
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար

Մեծ ճգնաժամ. լինե՞լ, թե՞ չլինել կամ ինչի է պատրաստ ընդդիմությունը

Առաջադրվելով Հայաստանի նախագահի թեկնածու, այսինքն` հայտարարելով այդ մտադրության մասին` նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը արեց բավական հետաքրքրական մի հայտարարություն: Նա որպես իր հիմնական նպատակ հռչակեց ոչ թե իշխանափոխությունը, այլ գաղափարակիցների թիմ ձևավորելը:

Առաջին հայացքից այս երկու իրողությունները միմյանցից տարբեր են, հակադիր, սակայն իրականում այստեղ կա փոխլրացում, դրանք բխում են միմյանցից: Եթե չի ստացվում ձևավորել գաղափարակիցների կուռ թիմ, ապա, բնականաբար, չի ստացվի նաև իշխանափոխությունը: Եվ այս տեսանկյունից երբ նայում ենք խնդրին, ապա պարզ է դառնում, որ իրավիճակն այնքան էլ տարօրինակ չէ` իշխանափոխություն չի լինի, եթե չլինի գաղափարակիցների կուռ թիմ:

Բայց այստեղ էլ հարցն այն է, թե արդյոք գաղափարակիցները կհավաքվե՞ն մի թիմում, եթե չկա իշխանափոխության հստակ և գլխավոր նպատակ: Միևնույն ժամանակ, իշխանափոխությունը, զուտ տեսական իմաստով, պետք է լինի գաղափարակիցների թիմի գործունեության արդյունք: Այսինքն` եթե ձևավորվում է թիմ, ապա ինքնին հասկանալի է, և թիմի յուրաքանչյուր անդամ ոչ միայն պետք է հասկանա, ցանկանա, այլ նաև պետք է ինքնաբերաբար ենթադրի, որ իր քաղաքական գործունեության կարևոր նպատակներից մեկն իշխանության գալն է` անկախ այն իրավիճակից, որ առկա է երկրում, անկախ բռնապետությունից կամ ժողովրդավարությունից:

Հարցն այստեղ այն է, թե ինչի է պատրաստ այդ թիմը և թիմի յուրաքանչյուր անդամ այդ իշխանափոխության, իշխանության գալու համար: Այստեղ է հարցերի հարցը, ընդ որում` ոչ միայն Հրանտ Բագրատյանի, այլև ցանկացած ընդդիմադիր թեկնածուի պարագայում: Ինչի են նրանք պատրաստ հանուն իշխանափոխության նպատակի` այն դեպքում, երբ պարզ է, որ Հայաստանում իշխանությունն ինքն իր դիրքերը պահում է ատամներով, ինչի տակ հասկանալի է մինչև անգամ զենքի կիրառումը:

Այսինքն` թե ինչի է պատրաստ իշխանությունը` գիտենք արդեն երկու տասնամյակ, իսկ թե ինչի է պատրաստ ընդդիմությունը` պարզ չէ: Նախադեպերը նկատի ունենալով` իհարկե, պարզ է, գիտենք, թե որ ընդդիմությունը մինչև ուր և ինչպես է գնացել, բայց տվյալ դեպքում ամեն անգամ նոր իրավիճակ է, և բնական է` կրկին առաջանում է հարցը:

Հրանտ Բագրատյանի դեպքում հեղափոխական զարգացումներն, իհարկե, բացառվում են: Նա միտինգային մարդ չէ, առաջնորդ չէ: Նա, այսպես ասած, տեխնոկրատ ընդդիմադիր է, հետևաբար ցնցումային սցենարները նրա իրականացնելիքը չեն: Բացի այդ, Բագրատյանը չունի նաև համապատասխան հանրային հեղինակություն, խարիզմա, ինչպես, ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանը` 2008-ին կամ նույնիսկ Ստեփան Դեմիրճյանը` 2003-ին: Բայց նախկին վարչապետը կարող է նախագահական ընտրությանն իր մասնակցությամբ փորձել այլ որակի շփում հաստատել հանրության հետ:

Կա, իհարկե, նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, որը, սակայն, ավելի շատ ոչ թե ուրիշ, այլ այլմոլորակային որակի շփումներ է հաղորդում նախընտրական շրջանում: Բայց որքան էլ Հովհաննիսյանն ուրիշ մշակույթի արտահայտում է, միևնույն է` Բագրատյանի և նրա միջև կան էական տարբերություններ, և նրանցից յուրաքանչյուրը ընտրողին կհաղորդի մի բան, որը չի կարող հաղորդել մյուսը: Սակայն այս հաղորդակցության մեջ մոռացվում է նախագահական ընտրությունների գլխավոր խնդիրը` նախագահի ընտրությունը: Այսինքն` ակնհայտ է, որ թե Բագրատյանը, թե Հովհաննիսյանը այս խնդիրը լուծող թեկնածուներ չեն: Նույնիսկ միավորվելու դեպքում նրանք հազիվ թե ի զորու լինեն անել դա: Հետևաբար հարց է առաջանում` իսկ ինչու առաջադրվել, եթե հնարավոր է հասարակությանը այլ որակների շփում հաղորդել նաև առանց նախագահական ընտրություններին մասնակցելու և Սերժ Սարգսյանին լրացուցիչ լեգիտիմության շղարշով ապահովելու:

Պետք է արձանագրել, որ այդ հարցին առաջադրվողները համոզիչ պատասխաններ չեն տվել: Այսինքն` այն գործիչները, ովքեր առաջադրվում են ընդդիմադիր դաշտից` լրջորեն, ոչ թե էպոսագետի կամ այլ մակարդակներով: Թե Հրանտ Բագրատյանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն այս առումով հանրության համար դեռևս, մեղմ ասած, համոզիչ չեն եղել, թեև միգուցե նրանց համար ամեն ինչ դեռ առջևում է, և նրանք դեռևս ունեն պահած փաստարկներ` մասնակցության օգտին, որ հասարակությանը կմատուցեն քարոզարշավի մեկնարկին զուգահեռ:

Միևնույն ժամանակ, սակայն, քաղաքական դաշտում դեռևս չի հնչել նաև բոյկոտի համոզիչ բացատրություն: Այն, որ բոյկոտը Սարգսյանին կզրկի լեգիտիմությունից, հարաբերական փաստարկ է: Բանն այն է, որ Սարգսյանի լեգիտիմության առումով միգուցե նույնիսկ ՀՀԿ խոսնակները և սոխակները պատրանքներ չունեն, չնայած առավոտից երեկո հայտարարում են, թե Սարգսյանն անպարտելի թեկնածու է:

Լեգիտիմության խնդրի առանցքը հանդիպակաց թեկնածության առկայությունը կամ բացակայությունը չէ: Սերժ Սարգսյանը կարող է քվեարկվել մենակ, բայց չլինել լեգիտիմ: Նա այդպես կարող է լինել օրինական, բայց ոչ լեգիտիմ նախագահ: Լեգիտիմությունը հանրության կողմից ընդունելի լինելն է, որը Սերժ Սարգսյանը չունի 2008 թվականից սկսած: Բոյկոտը պետք է լուծի առավել մեծ հարց, և ահա այդ լուծումն է, որ չի առաջարկում նախագահի ընտրությանը մասնակցությունից հրաժարվող որևէ ուժ: Իսկ դա արդեն ոչ թե լեգիտիմության խնդիր է առաջ բերում Սերժ Սարգսյանի համար, այլ բերում է հասարակության հիասթափության նոր ալիք:

Միևնույն ժամանակ պետք է նկատել, իհարկե, որ նույն ալիքը կարող է գալ նաև անուժ թեկնածությունների պարագայում, երբ նրանք մեծ-մեծ, թեև միանգամայն ինտելեկտուալ կխոսեն, բայց հետո կլինի այն, ինչ պետք է լիներ: Այլ կերպ ասած` բոյկոտ, թե մասնակցություն` չհանգուցալուծված, քաղաքական դաշտում չբանաձևված դիլեման վկայում է մեծ ճգնաժամի մասին, որ առկա է Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում, և որը քանի դեռ չի հանգուցալուծվել, նախագահական ընտրության վերաբերյալ որևէ կարգավիճակային որոշում չի կարող լինել արդյունավետ:

Ահա այս տեսանկյունից միգուցե տարօրինակ, բայց միևնույն ժամանակ առավել օգտակար է ազնիվ լինել հասարակության հետ և նախագահական ընտրությունը դիտարկել ոչ թե որպես «հավերժական նպատակների» նվաճման նախաշեմ, այլ հասարակական-քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման և նոր գործընթացի ձևավորման ճանապարհներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում