ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքի գազանանոցում մի քանի ամիս առաջ ծնվել է պանդայի փոքրիկ ձագ, որը ստացել է Սյա Լիվու անունը: Պանդան միանգամից գերել է բոլորին իր հմայքով:
Վերջերս նա կանաչ գնդակ է նվեր ստացել, որը նրան պետք է օգնի զարգացնել շարժունակությունը: Սակայն նա նվերն ընկալել է ոչ թե որպես մարզասարք, այլ՝ զվարճալի խաղալիք:
Ինչպես գրել է The Huffington Post-ը, եթե փոքրիկ պանդայով այս տեսանյութը ձեզ դուր չի գալիս, ապա ամենայն հավանականությամբ դուք մահացած եք: Եվ իսկապես, տեսանյութը, որտեղ փոքրիկը խաղում է իր ամանորյա նվերով, կստիպի ժպտալ յուրաքանչյուրին:







































