Շահույթը, որը Microsoft-ը ստանում է Android օպերացիոն համակարգով սարքերի վաճառքից, գերազանցում է սեփական սարքերի՝ Windows Phone-ի, Xbox կոնսոլի և Surface պլանշետի վաճառքից ստացված շահույթը: Այս մասին հայտնում է Geek on Gadgets-ը:
Ըստ ավելի վաղ Microsoft-ի հրապարակած տվյալների՝ Google Android-ի հիմքով հեռախոս արտադրող Samsung-ը արտոնագրի վերաբերյալ համաձայնությամբ վճարել է մոտ 8 դոլար յուրաքանչյուր վաճառված սմարթֆոնի դիմաց: 2013 թ. ընթացքում վճարված ընդհանուր հոնորորը կազմել է մոտ 1,3 մլրդ դոլար: Ընդ որում՝ Samsung-ն Android հիմքով միակ սմարթֆոն արտադրողը չէ, որի համար Microsoft-ին հոնորար է վճարում:
Միաժամանակ, Microsoft Entertainment and Devices ստորաբաժանումը, որն արտադրում է Xbox կոնսոլներ, Windows Phone սմարթֆոններ և Skype մեսենջեր, կորստաբեր է. դրա կորուստը 2013-ին կազմել է 1,3 մլրդ դոլար, օպերացիոն եկամուտը՝ 848 մլն դոլար:
Microsoft-ին է պատկանում ընդհանուր թվով մոտ 200 արտոնագիր տեխնոլոգիաների համար, որոնք անհրաժեշտ են Android հիմքով սմարթֆոնի արտադրության համար:










































