«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ «քաղաքայիններ»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն պետք է պայքարի «Ոսկե գնդակ»-ին արժանանալու համար: Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն անցկացրել է 7 հանդիպում` դառնալով 5 գոլի հեղինակ:
«Ագուերոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Այժմ նա պետք է ապացուցի դա և պայքարի «Ոսկե գնդակ»-ի համար, քանի որ ունի բոլոր անհրաժեշտ որկակները:
Շատ կարևոր է լավ մարզավիճակում լինել յուրաքանչյուր խաղում: Հնարավոր է` մրցաշրջանի ընթացքում հարկ լինի բախվել վնասվածքների հետ, սակայն 3-4 անընդմեջ վնասվածքները թույլ չեն տալիս լիարժեք մարզվել: Իհարկե, դա շատ բարդ է խաղացողի համար: Բայց այս ամենն անցած մրցաշրջանում էր: Այժմ Սերխիոն առողջական խնդիրներ չունի»,- Պելեգրինիի խոսքերը մեջբերում է բրիտանական մամուլը:








































