Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմերի անգլիացի դերասան Թոմ Ֆելթոնը հանդես է գալիս որպես ВВС Three ալիքի ռեժիսոր, գրում է cosmo.ru-ն:
Նկարահանող խմբի հետ նա ներկա կլինի տարբեր ֆիլմերի ու հեռուստասերիալների երկրպագուների հանդիպումներին:
Մասնավորապես, նա ներկա կլինի Wizard World միջոցառմանը, ապա կվերադառնա Մեծ Բրիտանիա՝ Comic Con փառատոնին, որպեսզի մեկժամանոց ֆիլմ նկարահանի տեսածի մասին:
Այդ միջոցառումներին ներկա են լինում կոմիքսների, ֆանտաստիկայի ու տեսախաղերի հազարավոր երկրպագուներ՝ իրենց սիրած կերպարների կոստյումներով, որոնք երազում են հանդիպել սիրած ֆիլմերի ու հեռուստասերիալների աստղերին:
Ֆելթոնը մյուս հայտնի դերասանների հետ կհանդիպի երկրպագուների հետ ու կփորձի հասկանալ, թե ինչու են նրանք դառնում ֆիլմի, գրքի կամ սերիալի երկրպագու:








































