Ամերիկացի հերոսը, ով մի քանի կյանք է փրկել «Սենդի» փոթորկի ժամանակ, չի կարողացել դիմակայել և զոհվել է Պուերտո Ռիկոյում:
23-ամյա սերֆեր Դիլան Սմիթին մահը վրա է հասել անսպասելի ` սերֆինգով զբաղվելու ժամանակ: Նրա դին նկատել և ջրից հանել է տեղի բնակիչներից մեկը:
«Նա իրեն զգում էր ջրում` ինչպես ձուկը»,- ասում են Սմիթի ընկերները և հրաժարվում համակերպվել իրողության հետ:
«Սենդի» փոթորկի ժամանակ, որը 120 մարդու կյանք է խլել, Դիլանը մինչև վերջին պահը դուրս չի եկել ջրից, օգնել է մարդկանց և փրկել տասնյակ խեղդվողների կյանքեր:








































