ԱՄՆ ռազմաօդային ուժերը Ռումիանիայի հարավում հակահրթիռային պաշտպանության նոր բազա են իրենց վերահսկողության ներքո վերցրել: Այն Եվրոպայում, այսպես ասած, լրտես հրթիռների համար նախատեսված երկու բազաներից մեկն է` ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի համար: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Դևեսելուում գտնվող ՀՀՊ բազան ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2015-ին: Եվրոպայում, Աֆրիկայում և Հարավարևմտյան Ասիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, կոնտր ծովակալ Ջոն Սքորբին ուրբաթ օրը բազայի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի և դաշնակիցների նկատմամբ աճում է բալիստիկ հրթիռների սպառնալիքը:
Բազան ունի բալիստիկ հրթիռներին հետևելու «Իդիքս» համակարգը: Այնտեղ կտեղադրվեն նաև SPY-1 ռադար և Block IB տեսակի հրթիռներ:





































