Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում Սուրբ ծննդյան տոնին բռնկված երկու խոշոր հրդեհներն առանց տանիքի են թողել 1500 մարդու: Զոհվել է առնվազն 7 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Վեց մարմիններ հայտնաբերվել են հրդեհի վայրում՝ Մանիլայի հյուսիսային Բալեր շրջանի տներից մեկում: Եվս երկուսն անհետ կորած են համարվում:
Երկրորդ օջախը, որոշ տեղեկություններով, քաղաքի աղքատ արվարձաններում միտումնավոր հրդեհի հետևանք էր:
Տեղի բնակիչների և հրշեջների միջև տեղի են ունեցել բախումներ: Բնակիչները փորձել են նրանցից խլել ջրի ռետինե խողովակները՝ անձամբ մարելու կրակը: Մեկ մարդ զոհվել է՝ սխալմամբ որպես հրդեհող ընկալվելու պատճառով:












































