Լոս Անջելոսում 90 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Ջեք Քլագմենը, որը խաղացել է 1970-1980-ական թթ. սերիալներում: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դերասանի որդուն, նա մահացել է Վուդլենդ-Հիլզ թաղամասում գտնվող իր տանը:
Քլագմենը նկարահանվել է «Տարօրինակ զույգ» (The Odd Couple, 1970—1975) և «Բժշկական փորձագետ Քուինսի» (Quincy, M.E., 1976—1983) հեռուստասերիալներում: Նա եղել է «Ոսկե գլոբուս», «Էմմի» մրցանակների դափնեկիր:











































