Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրայի մասին տարածված շշուկները, տեղեկացնում է Milanello-ն:
– «Միլան»-ին դուր է գալիս Խեդիրան, սակայն նրա աշխատավարձը չափից շատ բարձր է մեզ համար,- հայտարարել է Գալիանին:
Հավելենք, որ 27-ամյա գերմանացու պայմանագրի ժամկետը Մադրիդի «Ռեալ»-ի հետ լրանում է 2015 թվականի հունիսի 30-ին:







































