Սիրիայի ԱԳՆ նախկին պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մակդիսին գտնվում է ԱՄՆ-ում և ակտիվորեն համագործակցում է ամերիկյան հատուկ ծառայությունների հետ: Այս մասին հաղորդում է The Guаrdian-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ հենց ամերիկացիներն են նրան օգնել Սիրիայից փախչելու գործում:
Ավելի վաղ լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաընկերությունը փոխանցել է, որ Սիրիայի իշխանությունները Մակդիսիին հեռացրել էին կառավարության տեսակետը չարտահայտող հայտարարության համար:
Սիրիայի իշխանությունները հերքել էին Մակդիսիի փախուստի մասին հաղորդագրությունը՝ ասելով, որ նրան թույլ են տվել երեք ամսով արձակուրդ վերցնել:









































