Ֆուտբոլի Սերբիայի հավաքականի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը խոսել է Հայաստանի ընտրանու դեմ կայանալիք առաջիկա խաղի մասին:
«Թող ասեն՝ ինչ ցանկանում են: Ես դեմ չեմ մականուններին, քանի որ ֆուտբոլում դրանք անխուսափելի էին: Անցած տարի անվանում էին «սարդ»՝ երկար ոտքերիս պատճառով, իսկ հիմա՝ «գիշատիչ»:
Գիտեմ, որ հայերը խաղալու են առանց իրենց լավագույն ֆուտբոլիստի՝ Մխիթարյանի, բայց մենք պետք է մտածենք մեր թիմի ու մեր խաղի մասին: Հուսով եմ՝ լավ կներկայանանք:
Մարտավարական փոփոխություններ են տեղի ունեցել: Խաղում ենք երկու եզրային ֆուտբոլիստնբերով: Ինձ առավաել հարմարավետ եմ զգում դիրքում, որում խաղում եմ «Չելսի»-ում՝ կիսապաշտպանության կենտրոնում: Այստեղ եմ, որպեսզի կատարեմ մարզչի առաջադրանքը»,- Մատիչի խոսքերը մեջբերում է սերբական մամուլը:










































