Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը Շվեյցարիայում տեղափոխվել է հիվանդանոց՝ մի քանի օր շարունակվող ինֆեկցիայի պատճառով: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
Երգչի վատառողջ լինելու մասին տեղեկությունը տարածել են Ժնևում սպասվող նրա համերգի կազմակերպիչները:
Թե կոնկրետ որ հիվանդանոցում է գտնվում 90-ամյա երգիչը և ինչ վիճակում է գտնվում, գործակալությունը չի հայտնում:








































