Բելառուսի մայրաքաղաքում բացվել է ԱՊՀ գագաթաժողովը: Համագործակցության երկրների առաջնորդները ժամանել են Մինսկի Անկախության պալատ, որտեղ տեղի կունենա հանդիպումը, հաղորդում է RIA Novosti-ն:
Ինչպես և սպասվում էր, գագաթաժողին չի մասնակցում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, երկիրը ներկայացնում է Մինսկում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելը:
Գագաթաժողովում նախատեսվում է քննարկել տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման բազմակողմանի հարցեր:
Բացի այդ, գագաթաժողովում կլուծարվի 2000թ. հոկտեմբերի 14-ին հիմնված Եվրասիական տնտեսական միությունը (ԵվրԱզԷՍ), որի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը, և հիմք կդրվի նոր միության՝ ԵՏՄ-ին (Եվրասիական տնտեսական միություն):









































