Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր կարծիքն է հայտնել թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Ռոնալդուի տաղանդն անսահմանափակ է: Նա կարող է 50 գոլ խփել մեկ մրցաշրջանի ընթացքում: Բայց ամենակարևորն այն է, որ Քրիշտիանուն օգնում է իր խաղընկերներին և մարզչին: Նա եսասեր չէ: Ռոնալդուն կարող է խաղալ ցանկացած գծում, որտեղ հարմար է գտնում մարզիչը»,- So Foot-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:
Հիշեցնենք` Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանի 6 հանդիպումներում Քրիշտիանու Ռոնալդուն արդեն 13 գոլ է խփել` 6 գնդակով շրջանցելով Նեյմարին:







































