Գերմանիային սպասվում է, հավանաբար, երկրի պատմության մեջ ամենատաք Սուրբ Ծնունդը: Երկրի հարավի բնակիչները վերարկուներն այսօր փոխարինել են շապիկներով: Մյունխենում ռեկորդ է սահմանվել՝ օդի ջերմաստիճանը հասել է 21 աստիճանի: Նման բան չի արձանագրվել օդերևութաբանական ուսումնասիրությունների մեկնարկից ի վեր: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Մինչ տոնական սեղանի շուրջ հավաքվելը, քաղաքի շատ բնակիչներ որոշել են արևայրուք ընդունել: Ձյան արագ հալոցքի և անձրևների պատճառով Հռենոս գետը դուրս է եկել ափերից: Ջրի մակարդակը շարունակում է աճել: Որոշ շրջաններում իշխանություններն արգելել են նավարկությունը:









































