Գերմանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Լուկաշ Պոդոլսկին լավատեսորեն է տրամադրված 2013 թվականի իր խաղի հանդեպ: Ֆուտբոլիստը մեծ հույսեր ունի` կապված թե´ «զինագործներ»-ի, թե´ Գերմանիայի ազգային ընտրանու հետ:
«Ես մեծ սպասելիքներ ունեմ` կապված ազգային հավաքականի հետ: Ընտրանու գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն ասել է, որ առաջիկա տարում ես ավելի մեծ դերակատարում կունենամ բունդեսմանշաֆթում»,- հայտարարել է ֆուտբոլիստը:
Պոդոլսկին խոսել է նաև ՉԼ գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Մյունխենի «Բավարիա»-ի դեմ կայանալիք խաղի մասին:
«Ուրախ կլինեմ հանդիպել Ուլի Հյոնեսին, Յուպ Հայնկեսին, Ֆրանկ Ռիբերին և Գերմանիայի ընտրանու իմ թիմակիցներին: Մեր դիմակայությունը դիտարժան կստացվի»,- նշել է խաղացողը:







































