Իսպանական «Մալագա»-ն պատրաստվում է ՈՒԵՖԱ-ի սահմանած պատիժը բողոքարկել Լոզանի արբիտրաժային մարզական դատարանում:
Հիշեցնենք, որ ակումբին պատժել են պարտավորությունների չկատարման ու պարտքեր կուտակելու պատճառով: «Մալագա»-ն շատ կոշտ է արձագանքել այս որոշմանը ու արդեն բողոքարկումն է պատրաստում: Ակումբում կարծում են, որ մյուս տարի եվրագավաթներին մասնակցելը շատ կարևոր է ֆինանսական վիճակը բարելավելու համար, այդ իսկ պատճառով թիմը չի կարող իրեն թույլ տալ մնալ եվրագավաթներից դուրս:
«Մալագա»-ի ֆինանսական խնդիրները սկսվեցին մինչմրցաշրջանի ընթացքում, երբ սեփականատեր շեյխ Ալ Թանին հրաժարվեց ֆինանսավորել ակումբը:








































