Այն մասին, որ Թեյլոր Սվիֆթի և հակառակ սեռի հարաբերություններն այնքան էլ հեշտ չեն դասավորվում, մենք նախկինում էլ էինք կռահում: Այժմ, այն բանից հետո, երբ հայտնի կատարողը իր վերջին հարցազրույցից հետո խոստովանություններ է արել, բոլորը դրանում վերջնականապես համոզվել են:
Թեյլոր Սվիֆտը People ամսագրին խոստովանել է. «Միայն ժամադրության գնալու միտքն իմ մոտ սարսափելի իրավիճակ է ստեղծում: Պատկերացնում եմ, թե ինչպես են պապարացիները հավաքվում պատուհանների տակ և լուսանկարում մեզ: Այդ իրավիճակում դժվար է թուլանալ և հաճույք ստանալ: Այդ իրավիճակում միակ բանը, որ ես ցանկանում եմ, մտնել բազմոցի տակ և թաքնվել բոլորից: Սակայն ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Ես երկու կատու ունեմ, և դա այն է, ինչ ինձ հարկավոր է»:
Ռոմանտիկ ժամադրությունների փոխարեն երգչուհին ոչ միայն կատուներին, այլև ամուր ընկերություն է նախընտրում:
«Այժմ ես ոչ ոքի հետ սիրայինհարաբերություններ չունեմ, ընկերներս իմ կյանքի գլխավոր մասն են կազմում: Այժմ իմ հեռանկարներում ընտանիքն ու երաժշտությունն են»:
Սվիֆտը պնդում է, որ իրերի նման դասավորությամբ իրեն լիովին երջանիկ է զգում. «Նույնիսկ չեմ էլ պատկերացնում, թե ում հետ կցանկանայի հանդիպել: Ես այնպիսի զգացողություն չունեմ, թե ինչ-որ մեկի կարիքն ունեմ: Ես լիովին բավարարված եմ իմ ներկայիս օրով»:














































