Գվատեմալայի հյուսիս-արևելքում՝ Մեքսիկայի հետ սահմանից ոչ հեռու, 7 սպանված մարդու մարմին է հայտնաբերվել, որոնցից մեկը դաշնային դատախազ է եղել: Նախնական հետաքննությամբ պարզվել է, որ հանցագործությունը կապված է նարկոկարտելների հետ, որոնց ներկայությունը շոշափելի է սահմանի երկայնքով` փոխանցում է Associated Press-ը:
Դաշնային դատախազ Իրմա Իոլանդա Օլիվարեսի մարմինը սոցաշխատողի և ինքնությունը չպարզված ևս երկու անձանց մարմինների հետ հայտնաբերվել է Լա Մեսիլյա քաղաքի մոտակա ավտոմայրուղու վրա` սպորտային ավտոմեքենայում: Այնտեղ Օլիվարեսը մասնակցում էր հյուրանոցի բացմանը: Եվս երեք անհայտ մարմին եղել է մեկ այլ սպորտային մեքենայում՝ առաջինի կողքին:
Մեքսիկացի նարկոկարտելների դեմ պայքարի խնդիրը շատ սուր է: 2006-ից ի վեր Մեքսիկայում նարկոկարտելների հետ կապված սպանվել է ավելի քան 47 000 մարդ: Նրանք հիմնականում զոհվել են ավազակների միջև բախումների հետևանքով:









































