iPad-ի համար iOS 8.1 երկրորդ բետա-տարբերակում հայտնաբերել են եռակի մեծացված կետայնությամբ ինտերֆեյսի տարրեր: Դա կարող է նշանակել, որ նոր iPad-ների մոդելներից մեկի դիսփլեյների կետայնությունն ավելի մեծ կլինի, քան նախորդ սերնդի պլանշետներինը՝ հայտնում է Apple Insider պորտալը:
Նույնպիսի մեծացված կետայնությամբ ինտերֆեյսի տարրեր կան նաև iPhone 6 Plus-ի համար iOS 8.1 տարբերակում:
Փորձագետները կարծում են, որ ավելի մեծ կետայնություն կունենա ոչ թե iPad Air 2-ը, որը կներկայացվի հաջորդ շաբաթ, այլ 12.9-դյույմանոց iPad Pro «պրոֆեսիանոլ» պլանշետը, որի պրեմիերան, վերլուծաբանների կանխատեսումներով, տեղի կունենա 2015-ին:







































