Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆը չի բացառում, որ թիմի հարձակվող Լուիս Սուարեսն իր խաղով կնպաստի, որպեսզի հարձակվողներ Լիոնել Մեսսին և Նեյմարն ավելի լավ խաղ ցուցադրեն:
«Հնարավոր է, Սուարեսը կհզորացնի Մեսսի-Նեյմար տանդեմը: Նախորդ մրցաշրջանում հարձակվողական այդ զույգը չկարողացավ համագործակցել: Ապագան ցույց կտա, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- Marca-ն մեջբերում է Կրուիֆի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ Կրուիֆը կարծում էր, որ արգենտինացին և բրազիլացին չեն կարող համագործակցել խաղադաշտում:







































