Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը: Այդ մասին է հայտնել Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը:
«Մենք խոսում ենք բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի մասին: Առաջիկա 500 տարիների ընթացքում նրան հավասարը չի լինի: Քրիշտիանուի խաղը մեծ տպավորություն է թողնում: Ամեն անգամ նա ավելի ու ավելի լավ խաղ է ցուցադրում:
Ռոնալդուն շատ է սիրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, սակայն կարիերան կավարտի «Ռեալ»-ում: Նա հիանալի հարաբերություններ ունի իր ակումբակիցների և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Ռոնալդուն համեստ անձնավորություն է, օրինակելի հայր և անկրկնելի որդի»,- Marca-ն մեջբերում է Մենդեշի խոսքերը:





































