Ղազախստանի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) հինգշաբթի օրը լիագումար նիստի ժամանակ հաստատել է «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման» մասին օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:
Այսպիսով՝ փաստաթութը համարվում է խորհրդարանի կողմից ամբողջությամբ ընդունված և օրենքի տեսքով կուղարկվի երկրի ղեկավարին՝ ստորագրելու:
Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ստեղծման մասին պայմանագիրը ստորագրել են Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները՝ 2014 թ. մայիսի 29-ին:











































