Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

«Սիրիահայերի մեծ մասն ուզում է մնալ Հայաստանում». Հրանուշ Հակոբյան

«Մենք օրական առնվազն 30 սիրիահայ ենք ընդունում և լսում նրանց հարցերը` սկսած ծննդաբերությունից, մինչև, Աստված մի արասցե, մահ»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` հավելելով, որ որոշ խնդիրներ հասցեագրում են տարբեր գերատեսչությունների, որոշներն էլ լուծում են իրենք` տարբեր ճանապարհներով:

«Սկզբնական շրջանում գրեթե բոլորը դիմում էին մեզ, երբ նոր էին գալիս. այսօր դիմում են կրթական հարցերով, որոնք պետականորեն ամբողջությամբ լուծվեցին, մոտ 2 միլիոն դոլարի զիջումներ, զեղչումներ արեցինք սիրիահայերին` տարբեր աշխատանքներում: Երրորդը առողջապահական հարցերն են, որ դիմում են։ Պոլիկլինիկ ծառայություններն անվճար են, շտապօգնությունը անվճար է»,- ասել է նախարարը: Կարևոր է սիրիահայերի համար նաև բնակարանի վարձակալության հարցը. 300 ընտանիքների տրամադրվում է բնակարան, ընտանիքներ կան, որ բնակարաններն են անվճար տալիս, եկեղեցին ևս օգնում է: Այժմ գլխավոր հարցը, նախարարի խոսքերով, աշխատանքի տեղավորման հարցն է. «Շատ գործարարներ դիմում են և ասում, որ ունեն այս կամ այն աշխատատեղը: Մենք սիրիահայերին և գործարարներին հրավիրում ենք նախարարություն և կազմակերպում հանդիպումներ: Մենք անում ենք այն, ինչ իրենք են ուզում, մենք որևէ բան չենք թելադրում իրենց: Մենք ստեղծեցինք ՀԿ, նրանք ամեն շաբաթ հավաքվում են, քննարկում և հարցերը ներկայացնում մեզ»:

Ամեն դեպքում, սիրիահայերը մնում են որպես Սիրիայի քաղաքացիներ և սպասում են, թե երբ է ավարտվելու Սիրիայում աղետալի իրավիճակը: Սիրիայից մարդիկ արտագաղթում են այն երկրներ, որտեղ ունեն ազգականներ` Լիբանան, Քուվեյթ, որոշակի թվով` Աման, մի քանի ընտանիք կա Թուրքիայում, ԱՄՆ-ում և քիչ թվով` Եվրոպայում:

Նախարարը կարևորել է բիզնես–ծրագրերի վարկավորումը. «Մենք ունենք մանր ու միջին բիզնեսի ազգային կենտրոն, որն ունի ազգային ծրագիր, և բիզնես սկսող երիտասարդները, մարդիկ կարող են դասընթացների մասնակցել և ավարտելով` ստանալ 3-5 մլն դրամ` 5 տոկոսով վարկ, բայց առանց գրավի: Սա շատ կարևոր է սիրիահայի համար, որը գրավ դնելու գույք չունի: Էկոնոմիկայի նախարարության հետ ակտիվ գործունեության արդյունքում մինչև հունվարի 15-ը որոշ մարդիկ կստանան այդ գումարը և կսկսեն իրենց գործը»: Այսօր Հայաստանում բնակվող սիրիահայերի գերխնդիրը, նախարարի խոսքերով, աշխատանք ունենալն է: Հայաստան եկած սիրիահայերի մոտ 40 տոկոսն այստեղ ունի բնակարան: Միաժամանակ, սիրիահայերի կեսից ավելին ցանկանում է մնալ Հայաստանում:

«Այսօր մեր դպրցներում սովորում են 697 երեխա, որից 270-ն է սովորում սիրիական ծրագրով, այսինքն, մեծամասնությունն ինտեգրվում է: 40 տոկոսի միտքը Սիրիան է, 60 տոկոսի միտքը Հայաստանում մնալն է»,- ասել է Հրանուշ Հակոբյանն ու հավելել. «Մեր գլխվոր ձեռքբերումներից մեկն այն է, որ Հայաստանում կայունություն կա, զարգացման միտումներ կան, միջազգային հեղինակությունը բարձրանում է, և սփյուռքահայի աչքը Հայաստան է հառնում: Մենք պարտավոր ենք լավ, հզոր հայրենիք ստեղծել, որպեսզի նրանք գան ու հաստատվեն հայրենիքում»: Նախարարը նաև նշել է, որ անցնող 6 ամսում շուրջ 5000 սիրիահայ է ստացել երկքաղաքացիություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում