ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման գրոհայինները շարունակում են հարձակումը Թուրքիայի հետ սահմանին սիրիական Քոբանի (Այն էլ-Արաբ) քաղաքի վրա, որը հիմնականում բնակեցված է քրդերով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի քրդերին:
«Այս գիշեր ԴԱԻՇ-ը մտել է 2 շրջան՝ ծանր սպառազինությամբ՝ ներառյալ տանկեր: Քաղաքացիական բնակչության շրջանում հավանաբար եղել են զոհեր, քանի որ բախումները շատ դաժան էին»,- ասել է «Դեմոկրատական միություն» սիրիական կուսակցության անդամ Ասյա Աբդուլլահը:









































