Ամերիկացի կինոաստղ Ջուլիա Ռոբերթսը նախընտրում է առօրյա կյանքում կոսմետիկա չօգտագործել, գրում է Viva.ua-ը:
Հասարակական արարողություններին և փայլերես ամսագրերի շապիկներին հոլիվուդյան 46-ամյա դերասանուհին միշտ անթերի տեսք ունի: Իսկ ահա առօրյա կյանքում Ջուլիան կատարելության չի ձգտում և դիզայներական շքեղ հագուստների փոխարեն նախընտրում է պարզ իրեր կրել, ինչպես նաև կոսմետիկա չի օգտագործում:
Օրերս դերասանուհուն լուսանկարել են Մալիբուում՝ տեղի խանութներում գնումներ կատարելիս: Ջուլիան ժպտացել է լուսանկարիչներին և ցուցադրել է իր բնական գեղեցությունը:









































