Արժույթի միջազգային հիմնադրամն ու ԵՄ-ն գտնում են, որ Հունաստանը պետք է հարկատուների կուտակած գումարները մասամբ ների, որի ընդհանուր ծավալը 53մլրդ եվրո է, քանի որ երկիրը կկարողանա հավաքել միայն այդ գումարի 20%-ը:
Ինչպես նշվում է Հիմնադրամի և ԵՄ հաշվետվությունում, Հունաստանը պետք է կենտրոնանա 1,5 հազար խոշոր հարկատուների վրա, որոնց ուսերին է այդ գումարի 2/3-ը` 35մլրդ եվրո:
Փորձագետները կարծում են, որ 2013թ-ին հարկերը գանձելու համար հարկավոր են կոնկրետ նպատակներ:
Հունաստանը չկարողացավ հարկերի հավաքագրման ոլորտում հասնել 10 նպատակային ցուցիչներից 5-ին, որոնք երկրին առաջարկվել էին 6 ամսվա կտրվածքով` հարկային համակարգում բարեփոխումներ իրականացնելու շրջանակներում:
Հունաստանի բյուջեի պակասուրդը 2012թ-ի 11 ամիսների ընթացքում կրճատվել է 40%` հասնելով 12,9մլրդ եվրոյի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 21,5մլրդ եվրոյի համեմատությամբ: Հունվար-նոյեմբեր ամիսներին այս ցուցիչի նպատակային մակարդակը կազմել է 15մլրդ եվրո:
2010թ-ից Աթենքը ստանում է միջազգային ֆինանսական օգնություն, քանի որ չկան միջոցներ պետական պարտքի մարման համար: Ընդհանուր առմամբ խոստացվել է 240մլրդ եվրո, որից տրամադրվել է 150մլրդ եվրոն: Կառավարությունը կանխատեսում է տնտեսական աճ միայն 2013թ-ի վերջին:
Դեկտեմբերի 13-ին եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները հաստատել են Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը: Ընդհանուր գումարը կազմում է 49,1 մլրդ եվրո, որից 34 մլրդ եվրոն Հունաստանին կտրամադրվի անմիջապես: Մնացած մասը կստանա 2013 թ-ի 1-ին եռամսյակում:












































