Ուկրաինացի արմատականների գործողությունները, որոնք ի սկզբանե ուղղված էին կոռուպցիային դիմակայելուն, որոշ դեպքերում դուրս են գալիս վերահսկողությունից: Այս մասին գրում է բրիտանական The Telegraph թերթը:
Ուկրաինացի քաղաքական գործիչների համար ծանր ժամանակներ են՝ նշում է պարբերականը՝ հղում անելով Trash bucket challenge անվանումը ստացած արմատական խմբերի անդամների կողմից պաշտոնյաների և պատգամավորների հասարակական ստորացումների մի շարք դեպքերին:
Նրանք, ովքեր պատասխանատու են այդ ակցիաների համար (հաճախ դրանք «Աջ սեկտոր» արմատական խմբավորման անդամներն են), հայտարարում են, որ այդպիսի հանրային ստորացումներն ուղղված են նախկին ռեժիմից մնացած կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարին՝ նշում է պարբերականը: Միաժամանակ, հարձակումների են ենթարկվում ոչ միայն երբևէ Յանուկովիչին հավատարիմ պատգամավորները՝ նշում է պարբերականը: Այսպես, վերջերս ակցիաներից մեկի շրջանակներում «Աջ սեկտորի» անդամները աղբամանն են նետել բժշկի՝ Տերեբովլյա քաղաքից:
Ենթադրվում է, որ Trash bucket challenge-ը յուրատեսակ փողոցային քաղաքական թատրոն է, սակայն արմատականների նման «հնարքները» կարող են դուրս գալ վերահսկողությունից և հանգեցնել հասարակական Լինչի դատաստանի և ինքնադատաստանի նման վախեցնող հետևանքների: Որպես օրինակ բերվում է ժողովրդական պատգամավոր Նեստոր Շուֆրիչին ծեծելու դեպքը, որն արմատականների հարձակման հետևանքով հայտնվել էր հիվանդանոցում:








































