Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Կոտ դ´Իվուարի ազգային հավաքականի հարձակվող Դիդյե Դրոգբայի՝ «Յուվենթուս» հնարավոր տեղափոխության մասին:
Նշենք, որ վերջին շրջանում շատ են լուրերն այն մասին, թե Դրոգբան կարող է համալրել թուրինյան ակումբը, բայց և այնպես Կոնտեն հերքել է շրջանառվող տեղեկությունները:
«Չգիտեմ՝ որտեղից են վերցրել այդպիսի լուրեր, թե Դրոգբան տեղափոխվում է «Յուվենթուս»: Ես ոչ ոքի հետ չեմ խոսել նրա տրանսֆերի շուրջ: Ամեն դեպքում Դիդյեն իսկական չեմպիոն է, որ դարձել է Չեմպիոնների Լիգայի գավաթակիր, ու մենք կարող ենք օգտագործել այդ հանգամանքը»,- ասել է Կոնտեն:






































